Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ հատակ ընտրել ձեր բնակարանի, ռեստորանի,հյուրանոցի կամ այլ նշանակության տարածքների համար: Ամենից շատ նախընտրում եք դիմացկունությունը, քայլելու հարմարավետությունը թե՞ էլեգանտ տեսքը:
Քանի որ հատակի ծածկույթները շատ են և տարաբնույթ՝ մանրահատակ, տեքստիլ, լամինատ, փայտ …. մեզանից յուրաքնչյուրն ուզում է ընտրել ամենաօպտիմալ տարբերակը:
ԵՎ ահա հատակի ընտրության ժամանակ սկսվում է ամենահետաքրքիրը: Մենք սկսում ենք հարցերի տարափը վաճառողներին, փորփրում ենք համացանցը, հարցուփորձ ենք անում ծանոթներին իսկ որոշ ժամանակ անց մեզ թվում է թե ավելի շատ ենք տիրապետում տեսականուն քան հենց իրենք՝ վաճառողները, իսկ խնդիրը մնում է առանց լուծման << Ինչ ծածկույթ ընտրել հատակի համար>> ։Որքան մարդ այնքան կարծիք: Իսկ ցանկությունն է ընտրել ոսկե միջինը՝ նորաոճ,պրակտիկ, դիմացկուն մատչելի և ամենակարևորը էկոլոգիապես անվտանգ ծածկույթ:
Մեր խնդիրն է նվազեցնել որոնման և ծածկույթի ընտրության ժամանակը, որը կլինի ամենաօպտիմալ լուծումը Ձեզ համար:

Հետևաբար, առաջարկում ենք ձեզ ծանոթանալ մեր ժամանակների ունիվերսալ ծածկույթներից մեկին՝ սալիկավոր վինիլին, չշփոթեք լինոլեումի հետ, որը դեռ երկար ժամանակ շատերի մոտ վատ հիշողություններ կառաջացնի ԽՍՀՄ-ի նկատմամբ:

Սալիկավոր Վինիլային հատակներ

Վինիլային սալիկները ամենաշատ օգտագործվող ծածկույթներից են, որոնք օգտագործվում են բարձր ճնշում ունեցող մակերեսների վրա: Դրանք ոչ միայն ժամանակակից դեկորատիվ լուծում են ցանկացած ինտերիերի ձևավորման մեջ, այլև առանձնահատուկ դիմացկուն են և հեշտ խնամվող: Վինիլային սալիկների վերը նշված բոլոր հատկանիշները նրանց դարձնում են առավել հաճախակի կիրառելի ինչպես էլեգանտ, այնպես էլ ժամանակակից ձևավորված ռեստորաններում , հյուրանոցներում, գրադարաններում,հիվանդանոցներում և այլ բնակելի և կոմերցիոն նշանակության տարածքներում:
Վինիլային սալիկների դիզայնի և գույների հասանելի տեսականին գրեթե անսահման է: Բացի փայտից կամ կերամիկական դիզայնից, որը դասական է համարվում ինտերիերում, կա նաև ժամանակակից դիզայն՝ ավանդական բետոնի, գրանիտի, մարմարի,քարե մակերեսների,մանկական կամ բնության նմանությամբ:

LVT (Luxury Vinyl Tiles)սալիկների առավելությունները `ընտրության ամենակարևոր չափանիշները

Սալիկավոր վինիլները այլ վինիլային ծածկույթների համեմատ ավելի բարակ են ինչը վերանորոգման աշխատանքներն ավելի դյուրին է դարձնում։ Դրանց առանձնահատկությունների շնորհիվ վերանորոգման աշխտանքները հեշտանում են քանի որ վինիլային սալիկը անմիջապես փակցվում է նաև պատրաստի հատակի վրա։
Այս ծածկույթները ձայնամեկուսիչ են, անջրաթափանց և լավ են ազդում սենյակի ընդհանուր ակուստիկայի վրա: Վինիլային ծածկույթները նաև դիմացկուն են քերծվածքների և ճաքերի նկատմամբ՝ շնորհիվ իրենց ճկունության:
Սալիկավոր վինիլային ծածկույթները փակցվում են չորս եղանակով. Կցորդիչ համակարգով, ինքնասոսնձվող, հատակին սոսնձվող կամ նորարարական ազատ տեղադրման համակարգով:
Սալիկավոր վինիլները չեն ճաքում կամ պայթում, երբ դրանց վրա ծանր առարկաներ են ընկնում,առարկաներն էլ ընկնելուց չեն կոտրվում։ Իսկ ծածկույթի վնասվելու դեպքում մեկ կամ մի քանի մոդուլ կարելի է հեշտությամբ փոխարինել՝ առանց ամբողջ ծածկույթը հեռացնելու:
Սալիկավոր վինիլները թեև նման են մարմարի, կերամիկայի կամ բնական փայտի, մի քանի անգամ ավելի մատչելի են, քան այս նյութերը: Սա նրանց անհերքելի առավելությունն է։
Այս ծածկույթների պատրաստման որակը և անհավատալի դիմացկունությունը դրանց դարձնում են ամենահաճախ ընտրելի լուծումը: