Հատակը ինտերիերի կարևոր մասն է, որը կարող է ստեղծել ճիշտ մթնոլորտ:
Շինարարական շուկան մեր ժամանակներում շատ արագ է զարգանում նրա հետ միասին արագ թարմանում է նաև տեսականին։ Այն մարդիկ ովքեր ևս մեկ անգամ որոշում են կայացրել վերանորոգում կատարելու, անպայման իրենց համար նոր լուծում կգտնեն, որին առաջ չէին հանդիպել։ Կարպետի սալիկները իրենց հաստատուն դիրքն են զբաղեցրել ամենաարդի հատակի ծածկույթների մեջ։ Ի Շնորհիվ իրենց պրակտիկությանը և լայն ֆունկցիոնալությանը նրանք ձեռք են բերել մեծ ճանաչում։
Կարպետից ծածկույթները ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխման են ենթարկվել թե տեխնիկական և թե դիզայնի առումով։
Ինչ է իրենից ներկայացնում կարպետի սալիկը
Այս ծածկույթը ավանդական կարպետի տարատեսակներից մեկն է։ Ավելի կոնկրետ սա նույն կարպետն է քառակուսիների տեսքով։ Ամբողջ աշխարհում արտադրողների մոտ ընդունված չափ է համարվում 50*50 սանտիմետրը կամ 28 դյույմ-ը։ Դրանցից կարելի է հավագել տարբեր նախշեր և ստեղծել օրիգինալ դիզայնի տարբերակներ:
Քանի որ կարպետից սալիկները բազմաշերտ են, դրանցից ստացվող ծածկույթները առաձգական են ստացվում, դիմացկուն և ծառայում են երկար տարիներ։ Ի տարբերություն ամբողջական կարպետի՝ սալիկավորը կազմված է կոշտ հիմքից, որը ներառում է բիթում, պոլիվինիլքլորիդ և ապակեթելեր։ Այսպիսի հիմքը ապահովում է ծածկույթի համապատասխան ամրությունը, հարմարավետ տեղադրվում է հատակին և թույլ չի տալիս սալիկներին ամրացման ժամանակ սահել մակերեսի վրա։
Կարպետի սալիկները բնակարանի ինտերիերում
Կարպետի սալիկից հատակի ծածկույթը կարող է օգտագործվել ինչպես հասարակական վայրերում, որտեղ մեծ ծանրաբեռնվածություն կա, այնպես էլ մասնավոր տների և բնակարանների ինտերիերում: Առաջին դեպքում կարպետը պետք է կոշտ և խիտ լինի, իսկ երկրորդ դեպքում նախընտրելի է ավելի փափուկ ծածկույթ,որի վրա հաճելի կլինի բոբիկ քայլելը։
Ցանկանու՞մ եք առաստաղները ավելի բարձր երևան: Օգտագործեք հարթ անցում մուգ տոնից դեպի բաց տոն: Կարպետը պետք է լինի մուգ, կահույքն ու պատերի ստորին հատվածը մի փոքր բաց, իսկ ամենաբաց երանգները կլինեն վերևում։ Անհրաժեշտ է լուսավորել սենյա՞կը: Ընտրեք հատակը բաց պաստելային գույների մեջ, բաց շագանակագույն կարպետը կատարյալ լուծում է: Տարբեր գույների փափուկ քառակուսի սալիկները գրեթե անսահման հնարավորություն են ստեղծում դիզայնի ցանկացած գաղափարի կամ նախագծի իրականացման համար: Դուք կարող եք «խաղալ» ոչ միայն գույնի, այլ նաև կարպետի մազիկների հաստության, ինչպես նաև երեսպատման երկրաչափական դիզայնի հետ:
Ծածկույթի Էսթետիկան
Առանձին մոդուլների սալիկները հնարավորություն են տալիս ստեղծել օրիգինալ պատկերներ, տեսանելիորեն փոխել տարածքի երկրաչափական տեսքը։
Այն հասանելի է տարբեր գունային գամմաներով: Հետեւաբար, շատ գնորդներ նույն կամ տարբեր հավաքածուներից ընտրում են տարբեր երանգների սալիկներ: Վնասվելու դեպքում դրանք հեշտությամբ կարելի է փոխարինել պահեստային մոդուլներով։
Տեղադրման հեշտությունը
Երբ գնորդները կանգնած են կարպետի սալիկների կամ այլ ծածկույթների ընտրության մեջ, շատերը նախընտրում են մոդուլային տարբերակը տեղադրման և ապամոնտաժման հեշտության, նյութի պահպանման և տեղափոխման հեշտության պատճառով: Այն ոչ ծախսատար ապրանք է, որը նվազագույն թափոններ է տալիս երեսպատման գործընթացում: Նման ծածկույթը տեղադրելու համար հատուկ հմտություններ չեն պահանջվում: Բայց անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել մասնագետների պրոֆեսիոնալ տեղադրման ծառայություններից։